Բեռնում...

Թոնիր 12 շիշ մեծ չափ։ Կոդ GPKT323

  • 49 900 ֏

  • Թոնիր 12 շիշ մեծ չափ <<ՏԱՐԱԶՈՎ ՏՂԱՄԱՐԴ>>։ Մի կողմում պատկերված է տղամարդ՝ խորոված մատուցելիս, հակառակ կողմում՝ տղամարդ և քարայծ։ Քաշը՝ 27 կգ։ Ներսի աշխատող մասը՝ 57 սմ։ Բարձրությունը կափարիչի հետ՝ 75 սմ։ Բարձրությունը շամփուրների հետ՝ 84 սմ։ Տրամագիծը՝ 45 սմ։ Բերանի տրամագիծը՝ 14,5 սմ։ Բռնակների հեռավորությունը՝ 55 սմ։ Հզորությունը՝ 2,6 կվ/ժ։ Նախատեսված է 8-9 կգ խորովածի համար։ Հումքը բարձրորակ հայկական սպիտակ կավի, ռուսական կարմիր կավի և շամուտի խառնուրդ է։ Ունի ածուխի համար նախատեսված հատուկ հատված, ինչը ընտիր համ ու հոտ է տալիս մսին և բանջարեղենին։ Կափարիչի բռնակը՝ կավե առյուծ։ Էլեկտրական լարի և կավի միացման հատվածը պաշտպանված է էբոնիտե դետալով։ Կարելի է օգտագործել ցանկացած տեսակի հատակի վրա (գորգ, մանրահատակ․․․) ի շնորհիվ հատուկ ոտիկների։ Գնի մեջ ներառված է 12 շամփուր և յուղերի (ավելորդ հեղուկի) կավե թաս։ Գինը առանց շամփուրների 49 900 — 12 Х 700դր։ Գործում է առաքում։
  • Առկայություն: Առկա է